Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարանում բացվել են ցուցահանդեսներ - Mediamax.am

16721 դիտում

Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարանում բացվել են ցուցահանդեսներ


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» եւ «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ:

Դրանք բացվել են ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ՝ Երեւանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի եւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ:

 

«Հանրապետության հրապարակ» կայարանում ներկայացվել են Խորհրդային Հայաստանի տարիներին Երեւանում եւ հանրապետության մյուս բնակավայրերում կառուցված քաղաքաշինական բացառիկ շենք-շինություններ ու կոթողներ, որոնց մի մասը պահպանվել է մինչ օրս:

 

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի սպասասրահում էլ ներկայացվել են Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի եւ մեր մյուս մեդալակիր ու մասնակից մարզիկների մրցելույթների հաղթական դրվագներ:

 

Ցուցահանդեսները կգործեն մինչեւ հոկտեմբերի սկիզբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին