«Էրեբունի-Երեւան»-ը կնշվի հոկտեմբերի 8-ին - Mediamax.am

16983 դիտում

«Էրեբունի-Երեւան»-ը կնշվի հոկտեմբերի 8-ին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, «Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսով:

Այս մասին այսօր հայտարարել է «Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

 

Նրա խոսքով՝ այս տարի ծրագրում չեն ներառվել ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:

 

Հոկտեմբերի 8-ին Երեւանի հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար:

 

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, որտեղ սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնությունները, ապա՝ հայկական ազգագրական երգի-պարի համույթները:

 

Արամ Սուքիասյանի խոսքով՝ այս տարի նախատեսված են նաեւ բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ տարբեր վայրերում եւ տարբեր ժամերի:

 

Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:

 

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին