«Երեխաների առողջության հաշվին տնտեսող տնօրենները կպատժվեն» - Mediamax.am

13296 դիտում

«Երեխաների առողջության հաշվին տնտեսող տնօրենները կպատժվեն»


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ կրթօջախներում ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի:

«Ջեռուցման սեզոնի մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին: Համապատասխան լիազորություններ ենք տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը: Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները եւս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսո՞ւմ անել»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետի խոսքով՝ երեխաների առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել ահազանգերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին