Երեւանում Ամանորի միջոցառումները կանցկացվեն համեստ ձեւաչափով - Mediamax.am

12367 դիտում

Երեւանում Ամանորի միջոցառումները կանցկացվեն համեստ ձեւաչափով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի եւ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համապարփակ ծրագիր:

Քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրի մշակման հիմքում պետք է դնել միջոցառումների համեստ ձեւաչափով անցկացման սկզբունքը:

 

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները եւս այդ շարքում էին եւ, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձեւաչափով անցկացման ծրագիր»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետի խոսքով՝ պետք է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ուղղվածության ծրագրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին