Քաղաքապետ. Ձյան մաքրման հարցում պետք է միասնական մոտեցում - Mediamax.am

11166 դիտում

Քաղաքապետ. Ձյան մաքրման հարցում պետք է միասնական մոտեցում


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօը աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին եւ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին:

«Այս հարցում պետք է դրսեւորվի միասնական մոտեցում: Թե՛ պատասխանատու կառույցները, եւ թե՛ համապատասխան տարածքների վարձակալները, համաձայն պայմանագրային պարտավորության, պետք է իրենց մասնակցությունն ունենան այս աշխատանքներում: Մեկ անգամ եւս ծանուցեք բոլորին, որ պատշաճ կազմակերպեն եւ իրականացնեն հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Նաեւ խստորեն վերահսկեք թե՛ «Սանիթեք» ընկերության, եւ թե՛ համատիրությունների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին