Մեկի անազնիվ քայլը ստվերում է բոլորին, ասել է քաղաքապետը - Mediamax.am

11555 դիտում

Մեկի անազնիվ քայլը ստվերում է բոլորին, ասել է քաղաքապետը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է քաղաքաշինության ոլորտում մշակել վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը:

Այս մասին քաղաքապետն ասել է աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ խորհրդակցության ընթացքում:

 

«Բոլորիդ առջեւ պահանջ էր դրվել հետեւողական ու կոշտ պայքար տանել ապօրինի շինարարությունները հայտնաբերելու, կասեցնելու եւ նման շինությունները քանդելու ուղղությամբ, իսկ քաղաքացիների հետ շփումներում էլ լինել ազնիվ. մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորիդ աշխատանքը: Բոլորդ զգուշացված էիք, որ սահմանված սկզբունքից ցանկացած շեղում իմ կողմից գնահատվելու է որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում, ինչն անպայման ունենալու է համապատասխան հետեւանքներ»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Երբեւէ քաղաքապետարանում կոռուպցիոն երեւույթների առնչվե՞լ եք:

Քաղաքապետի խոսքով՝ այս տարվա ընթացքում 15 աշխատակից հեռացվել է աշխատանքից:

 

«Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պետք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ»,- ասել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ կարճ ժամանակահատվածում ակնկալում է արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները:

 

Հիշեցնենք, որ կաշառք ստանալու կասկածանքով օրերս ձերբակալվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին