Կկայանան «Կանաչ քաղաք» ծրագրի հանրային քննարկումները - Mediamax.am

11564 դիտում

Կկայանան «Կանաչ քաղաք» ծրագրի հանրային քննարկումները


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 19-ին Երեւանում կկայանան հանրային քննարկումներ` «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ ընկերության Երեւանի «Կանաչ քաղաքի» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի եւ փորձաքննության նախնական փուլի վերաբերյալ:

Քննարկումները կկայանան դեկտեմբերի 19-ին, ժամը 15.00-ին՝ Փ. Բուզանդի 1/3 հասցեով գտնվող Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճում:

 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում կամ ք. Երեւան, Կոմիտաս 29 հասցեում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010/ 011/ 22-02-18, 010 22-15-68 հեռախոսահամարներով:

Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը EY Czech ընկերության գործադիր տնօրեն, «Կանաչ քաղաք. գործողությունների ծրագրի» ղեկավար Բլահոսլավ Նեմեչեկի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին