Հանրապետության հրապարակում երթեւեկության կարգը կփոխվի - Mediamax.am

14472 դիտում

Հանրապետության հրապարակում երթեւեկության կարգը կփոխվի


Լուսանկարը` yerevan.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը կատարված ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում առավելություն տալ շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Ոստիկանությունում նշել են, որ փոփոխությունը կբարելավի հրապարակի եւ հարակից փողոցների երթեւեկությունը՝ կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները եւ խցանումները հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում:

 

Ոստիկանությունը հանրային քննարկմանն է ներկայացրել Հանրապետության հրապարակի ներկայում գործող եւ առաջարկվող երթեւեկության կազմակերպման սխեմաները:

 

Ներկայացվող փոփոխության վերաբերյալ առաջարկությունները քաղաքացիները կարող են հասցեագրել s.hovhannisyan@police.am հասցեին:

Լուսանկարը` ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը` ՀՀ ոստիկանություն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին