Կիրակի առավոտյան որոշ հատվածներում կդադարեցվի երթեւեկությունը - Mediamax.am

13074 դիտում

Կիրակի առավոտյան որոշ հատվածներում կդադարեցվի երթեւեկությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 25-ին, 09:45-ից մինչեւ 11:00-ը Երեւանի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը՝ պայմանավորված «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ:

 

Նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի եւ Սախարովի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները:

 

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին