Մարտի 25-ին երկու ժամով կփակվի Սարալանջի փողոցի հատվածը - Mediamax.am

11272 դիտում

Մարտի 25-ին երկու ժամով կփակվի Սարալանջի փողոցի հատվածը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչեւ 11.00-ն կդադարեցվի տրանսպորտային երթեւեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ դա պայմանավորված է Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության  հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով։

 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին