Մյասնիկյան պողոտան երեկոյան կրկին փակ կլինի - Mediamax.am

17357 դիտում

Մյասնիկյան պողոտան երեկոյան կրկին փակ կլինի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան կրկին միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից)՝ Հերացի փողոց իջնող հատվածը:

Նշված հատվածում ապրիլի 28-ի ժամը 22:00-ից մինչեւ ապրիլի 29-ը՝ ժամը 07:00-ը, կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:

 

Որպես այլընտրանք քաղաքապետարանն առաջարկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին