Մյասնիկյանից Հերացի ընկած հատվածը կրկին կփակվի - Mediamax.am

20835 դիտում

Մյասնիկյանից Հերացի ընկած հատվածը կրկին կփակվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 5-ին՝ ժամը 21:30-ից, մինչեւ մայիսի 6-ը՝ ժամը 07:00-ը, Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչեւ Հերացի փողոցն իջնող հատվածում երթեւեկը միակողմանի փակ կլինի:

Նշված հատվածում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:

 

Որպես այլընտրանք Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին