Երեւանում անձրեւաջրերի կուտակման պատճառը քաղաքաշինական չէ - Mediamax.am

26895 դիտում

Երեւանում անձրեւաջրերի կուտակման պատճառը քաղաքաշինական չէ


Նարեկ Սարգսյանը
Նարեկ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ասել է, որ Երեւանում անձրեւաջրերի կուտակումները քաղաքաշինական խնդիրների հետեւանքով չեն:

Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ ջրահեռացման համակարգերի թողունակությունը բավարար է նույնիսկ ավելի շատ տեղումների դեպքում:

Նրա կարծիքով՝ խնդիրներն առաջանում են հեղեղատների խցանման պատճառով:

 

«Վստահ կարող եմ ասել, որ նախագծային մասով թողունակությունը բավարար է: Լսել եմ, որ ասում են՝ տեղումների քանակն է շատ, թողունակությունը չի բավարարել: Բայց ես խոսել եմ խորհրդային շրջանի մասնագետների հետ, որոնք խնդրին քաջատեղյակ են, ասել են, որ թողունակությունը միշտ հաշվարկվում է զգալի պահուստով, եւ հնարավոր չէ տեղումների այնպիսի քանակ, որ թողունակությունը չբավարարի: Այստեղ խցանումների խնդիր ենք տեսնում»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

 

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ այն ընկերությունները, որոնց հաշվեկշռում են գտնվում հեղեղատները, պետք է ժամանակ առ ժամանակ մաքրեն դրանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին