Հուլիսին կգործի Երեւանի տրանսպորտի բարեփոխումների էլ. հարթակը - Mediamax.am

40072 դիտում

Հուլիսին կգործի Երեւանի տրանսպորտի բարեփոխումների էլ. հարթակը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին կսկսի գործել Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել է, որ էլեկտրոնային հարթակը մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն կընձեռի հանրային քննարկումներին զուգահեռ մասնակցել գործընթացին։

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաեւ ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։

 

Երեւանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր այս տարվա ապրիլի 20-ին։

 

«Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը եւ տոմսային համակարգը» ծրագիրը Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից՝ «Ամերիա» ՓԲԸ հետ համատեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին