Երեւանի պատմական շենքերը գովազդային անձնագրեր կունենան - Mediamax.am

46782 դիտում

Երեւանի պատմական շենքերը գովազդային անձնագրեր կունենան


«Էներգետիկների շենքը» Երեւանում
«Էներգետիկների շենքը» Երեւանում

Լուսանկարը` Դ. Սմիրնով


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը նախաձեռնել եւ հնգամյա զարգացման ծրագրում ներառել է շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները:

Այս մասին այսօր զեկուցել են քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:

 

Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի եւ տեսակի նախօրոք սահմանում՝ հաշվի առնելով նաեւ տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը:

 

Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը:

 

Նախորդ շաբաթ գույքագրվել եւ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին