Քաղաքապետն «անհանդուրժելի է համարում» կիսակառույցների վիճակը - Mediamax.am

34694 դիտում

Քաղաքապետն «անհանդուրժելի է համարում» կիսակառույցների վիճակը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս:Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կիսակառույց շինությունների եւ այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, սակայն դեռեւս չեն իրականացվում:

Երեւանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ինչպես նաեւ իրավաբանական վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել եւ գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:

 

«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք եւ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին եւ վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաեւ դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ եւ հետեւողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ եւ հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետեւաբար, այլեւս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», - ասել է Տարոն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին