«Էրեբունի» հնավայրի տարածքում հում աղյուս են արտադրում - Mediamax.am

37864 դիտում

«Էրեբունի» հնավայրի տարածքում հում աղյուս են արտադրում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 19-30-ը «Էրեբունի» հնավայրում անցկացվում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նշել են, որ աշխատանքներն իրականացվում են Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը եւ զարգացումը Հայաստանում» ծրագրի համաձայն:

 

Գործնական աշխատանքներն իրականացվում են Ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:

 

Օվերն-Ռոն-Ալպի եւ «Հողի ժառանգությունը եւ զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ CRAterre-ի միջեւ 2014-2015թթ.  ֆինանսական աջակցության պայմանագրեր են ստորագրվել:

 

Ծրագրի շրջանակում 2017թ. նախատեսվում է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի մեծաքանակ արտադրություն եւ եզրակացություններ տալ ծրագրի եւ վերականգնվող շինությունների տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

 

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի հողաշեն հնավայրերի եւ տեղական կավաշեն ժառանգության պահպանմանն ու արժեւորմանը:

 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին