Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում երթեւեկության կարգը կփոխվի - Mediamax.am

37814 դիտում

Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում երթեւեկության կարգը կփոխվի



Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 7-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Խաչմերուկի հատվածում պլաստմասսե պահպանապատերից կառուցված եռանկյունաձեւ անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-Գիծ» գծանշումը եւ տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր կտեղափոխվեն դեպի նշված խաչմերուկ, որը կմեծացնի տվյալ խաչմերուկի թողունակությունը եւ միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված մանեւրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:

 

Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ այս փոփոխության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ խցանումներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին