Երեւանում շարունակվում են երթեւեկության փոփոխությունները - Mediamax.am

36423 դիտում

Երեւանում շարունակվում են երթեւեկության փոփոխությունները



Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 12-ից Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց եւ Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, եւ Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթեւեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին