Երեւանում կշահագործվի վերելակներով կահավորված 17 ավտոբուս - Mediamax.am

37330 դիտում

Երեւանում կշահագործվի վերելակներով կահավորված 17 ավտոբուս


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 1-ից Երեւանում շահագործվելու է վերելակներով կահավորված 17 ավտոբուս:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար նախատեսված ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի չորս երթուղիներում՝ 14, 20, 22 եւ 28:

 

Համար 14 երթուղում հարմարեցված կլինի 3, 20-ում՝ 2, 22 եւ 28 երթուղիներում՝ 6-ական ավտոբուս: 22 եւ 28 երթուղիներով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով:

 

Երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու եւ հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաեւ կապը ուսումնական հաստատությունների հետ։

 

14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան:

 

20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան:

 

22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի:

 

28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաեւ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:

 

Ավտոբուսների կողային եւ դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ:

 

Փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011 674428, 011 674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ կարող եք լսել այստեղհասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:

 

«Հիգեր» մակնիշի ավտոբուսները պատկանում են «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին