Արշակունյաց-Բագրատունյաց շրջանաձեւ խաչմերուկում նոր կարգ կգործի - Mediamax.am

32931 դիտում

Արշակունյաց-Բագրատունյաց շրջանաձեւ խաչմերուկում նոր կարգ կգործի


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 15-ից Երեւանի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկի մուտքի եւ ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում վարորդներին ուշադիր լինել եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:

 

Նույն խաչմերուկում սեպտեմբերի 10-ից կատարվել է երթեւեկության կազմակերպման մեկ այլ փոփոխություն, որի համաձայն՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները ճանապարհը զիջում են շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին