Վարչապետը խոսել է Երեւանի խցանումների մասին - Mediamax.am

36678 դիտում

Վարչապետը խոսել է Երեւանի խցանումների մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ճանապարհային երթեւեկության ընթացքում առաջացող խցանումների խնդրին:

«Փաստ է, որ աշխատանքային օրերին Երեւանում առկա են խցանումներ, երթեւեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են եւ պահանջում են լուծումներ: Խնդիրներ են առաջանում նաեւ ուղեւորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,- ասել է վարչապետը:

 

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երեւան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը, եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին եւ ոստիկանության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին