Քաղաքապետը հանձնարարել է մշակել Երեւանի արտաքին տեսքի ուղեցույց - Mediamax.am

33534 դիտում

Քաղաքապետը հանձնարարել է մշակել Երեւանի արտաքին տեսքի ուղեցույց


Լուսանկարը` Vincent Rowell


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին տեսքի ուղեցույց:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետն այդ հանձնարարությունը տվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին:

 

«Ակնկալում ենք ունենալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ գեղեցիկ եւ հարմարավետ քաղաքային միջավայր ունենալու մասնագիտորեն հիմնավորված հայեցակարգային մոտեցումներից բացի, փողոց առ փողոց նշված կլինեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ մայրաքաղաքն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար:

 

Ուղեցույցում պետք է ներառված լինի նաեւ ճարտարապետական եւ արտաքին տեսքի բոլոր բաղադրիչների ու տեսակների, ինչպես նաեւ քաղաքային գույքի տեղադրման մասին հստակ կանոնակարգ», - ասել է Տարոն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին