Նոյեմբերի 11-ին Երեւանում ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի - Mediamax.am

29997 դիտում

Նոյեմբերի 11-ին Երեւանում ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 11-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ:

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր եւ թփեր, իսկ մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:

 

Ծառատունկ-շաբաթօրյակում կներգրավվեն քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին