17861 դիտում

Երեւանն այսուհետ ունի Լեոնիդ Ազգալդյանի եւ Մոնթեի անվան փողոցներ


Լուսանկարը` Lea_from_Armenia (flickr)


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանու անդամներն այսօրվա նիստում հավանություն են տվել մայրաքաղաքի մի քանի փողոցների անվանափոխմանը:

Մասնավորապես, ավագանու անդամները հավանություն են տվել Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: 

Ավագանու որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչեւ Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը կանվանակոչվի Հնդկաստանի փողոց:

Իսրայելյան փողոցից մինչեւ Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) կանվանակոչվի Սերգեյ Փարաջանովի փողոց:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2017 թվականի օգոստոսին ԵԼՔ դաշինքն առաջարկում էր անվանափոխել 6 փողոց.

1. Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։

2. Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։

3. Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։

4. Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ (90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով)։

5. Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։

6. Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am