Երեւանը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը կմեկնարկի 2018թ. գարնանը - Mediamax.am

24132 դիտում

Երեւանը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը կմեկնարկի 2018թ. գարնանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթում հաղթել է իտալական «Տիրենա Սքավի» ընկերությանը:

Կառավարությունում նշել են, որ ընկերությունը ներկայացրել է $ 32 943 648 գնային առաջարկ:

 

«Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ էր ներկայացրել 5 կազմակերպություն:

 

Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

 

Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս:

 

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ:

 

Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթեւեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ:

 

Ճանապարհի տակ չեն տեղակայվելու որեւէ տիպի ենթակառուցվածքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին