Երեւանը նախապատրաստվում է կանխատեսված ձյան մաքրմանը - Mediamax.am

23079 դիտում

Երեւանը նախապատրաստվում է կանխատեսված ձյան մաքրմանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին:

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին եւ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները:

 

«Եվս մեկ անգամ եղե՛ք տեղերում եւ համոզվե՛ք, որ բոլոր օղակները լիարժեք պատրաստ են ձնամաքրման աշխատանքներին: Տնտեսվարողներին եւս հիշեցրեք իրենց պարտականությունների մասին, որպեսզի ձյան հնարավոր տեղումների ժամանակ կատարեն իրենց պարտավորություններն ու մաքրման աշխատանքներ իրականացնեն հարակից տարածքներում: Տրանսպորտի վարչությունն էլ թող խստորեն հետեւի, որ ուղեւորափոխադրում կատարող ընկերություններն իրենց շարժակազմերը նախապատրաստած լինեն ձմեռային ռեժիմին եւ պատշաճ կատարեն իրենց պարտականությունները»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետին զեկուցվել է, որ կրթական եւ մշակութային բոլոր օջախներում լիարժեք շահագործվում են ջեռուցման համակարգերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին