Տպագրվել են կառուցապատման թույլտվությունների ուղեցույցները - Mediamax.am

13869 դիտում

Տպագրվել են կառուցապատման թույլտվությունների ուղեցույցները


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տպագրվել են կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի ուղեցույցները:

Փաստաթղթերի ուղեցույցների փաթեթը հասանելի է նաեւ քաղաքապետարանի կայքում:

 

Քաղաքապետարանում նշել են, որ ի տարբերություն նախկինում սահմանված միասնական ընթացակարգի եւ քսանօրյա  ժամկետի՝ կրճատվել են համապատասխան փաստաթղթեր հատկացնելու ժամկետները՝ 5-15 օր՝ ըստ կառույցի բարդության աստիճանի:

 

Բացի այդ, այժմ արդեն կառուցապատողի փոխարեն Երեւանի քաղաքապետարանն է տալիս կենսապահովման բնագավառի կառույցների կողմից պահանջվող տեխնիկական եզրակացությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միասին, իսկ հայտերը եւ դիմումները քաղաքապետարան կարելի է ուղղել  նաեւ էլեկտրոնային տարբերակով եւ նույն կերպ ստանալ համապատասխան տեղեկություններ:

 

Նորամուծություն է սմարթֆոն հեռախոս ունենալու պարագայում տվյալ շինության մասին QR կոդերը բացելու միջոցով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հնարավորությունը:

 

Ուղեցույցներում բացատրված են նաեւ ինչպես դիմումի կամ հայտի մերժման դեպքերը եւ ըստ այդմ՝ հետագա անելիքները, այնպես էլ դիմումներին եւ հայտերին դրական ընթացք տալու դեպքում տրամադրվող փաստաթղթերի վավերականության ժամկետը եւ օրինակների քանակը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին