Երեւանի հիմնադրման 2750-ամյակի այգին կբարեկարգվի - Mediamax.am

13874 դիտում

Երեւանի հիմնադրման 2750-ամյակի այգին կբարեկարգվի


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել:

Քաղաքապետարանում նշել են, որ այսօր այգում շրջայց է կատարել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երեւանցիների եւ թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը:

Այս համատեքստում հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել հանգստի գոտում առկա շատրվանների արտաքին տեսքի թարմացման ու նորոգման, ճեմուղիների վնասված սալիկների փոխարինման եւ կանաչ տարածքների պատշաճ խնամքի ու ձեւավորման ուղղությամբ:

Քաղաքապետարանում հիշեցրել են, որ արդեն իսկ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում հանգստի այս գոտու շարունակությունը հանդիսացող Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում, որը նվիրվելու է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին