Մաշտոցի պողոտայի թունելում շինաշխատանքները շարունակվում են - Mediamax.am

12633 դիտում

Մաշտոցի պողոտայի թունելում շինաշխատանքները շարունակվում են


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ անձրեւների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաեւ 27 նոր անձրեւընդունիչ եւ 16 սպասարկող դիտահոր:

 

Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաեւ Պարոնյան փողոցից իջնող անձրեւաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրեւընդունիչ, ինչպես նաեւ եւս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցը չի ապամոնտաժվելու, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:

 

Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին