Տպագրիչների փողոցում երթեւեկության կարգը կփոխվի - Mediamax.am

14036 դիտում

Տպագրիչների փողոցում երթեւեկության կարգը կփոխվի


Լուսանկարը` Վարորդ ընկեր


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 24-ին Երեւան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, եւ Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

 

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու եւ Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին