Yandex-ը սկսել է «չափել» Երեւանի խցանումները - Mediamax.am

27771 դիտում

Yandex-ը սկսել է «չափել» Երեւանի խցանումները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Յանդեքսը սկսել է 10 բալանոց համակարգով գնահատել Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությունը:

Նավիգատորում եւ Յանդեքս․Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը:

 

0-3 բալի դեպքում ճանապարհներն ազատ են, 4-6 բալի դեպքում՝ երթեւեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են:

 

Նախքան խցանումների բալային գնահատման համակարգի գործարկումը՝ Յանդեքսն ուսումնասիրել է, թե ինչպես է փոփոխվում իրավիճակը Երեւանի փողոցներում:

 

Աշխատանքային օրերին քաղաքում խցանումները սկսում են կտրուկ աճել ժամը 07:00-ից: Ժամը 08:30-ին մոտ ճանապարհների ծանրաբեռնվածությունը հասնում է առավոտյան պիկին՝ 5-6 բալ: Այնուհետեւ փողոցներում երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւանում է, սակայն արդեն 12:30-ին մոտ խցանումները կրկին հասնում են առավոտյան պիկի մակարդակին:

 

Վարորդների համար ամենաբարդը 17:30-18:40 ընկած ժամանակահատվածն է, երբ խցանումները հասնում են 7-8 բալի:

 

Խցանումների քանակի առումով աշխատանքային օրերը Երեւանում միմյանցից գրեթե չեն տարբերվում, իսկ հանգստյան օրերին առավոտյան եւ երեկոյան պիկ ժամեր չեն լինում: Սակայն շաբաթ օրերին՝ 11:30-19:00 ընկած ժամանակահատվածում, խցանումներն աճում են մինչեւ 4-5 բալ:

 

Կիրակի օրերին ճանապարհները 1-2 բալով համեմատաբար ավելի ազատ են, եւ Յանդեքս.Խցանումների լուսացույցը հազվադեպ է ցույց տալիս երեք բալից ավելի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին