Ընթանում է տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը - Mediamax.am

14300 դիտում

Ընթանում է տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ընթանում է բազմաբնակարան բնակելի շենքերի մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը:

Այս փուլում ներառվել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնին հարակից երկու կողմերի շենքերի տանիքները:

 

«Գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներով  հաստատված ջերմակայուն ու ջրակայուն, տանիքների համար նախատեսված բարձրորակ շագանակագույն ներկանյութով: Փորձնական ծրագիրը կավարտվի շուրջ մեկ ամսից եւ հանրության ու մասնագետների կողմից հավանության արժանանալու պարագայում կշարունակվի», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին