Հունիսի 1-ին Երեւանում միջոցառումներ կանցկացվեն երեխաների համար - Mediamax.am

14264 դիտում

Հունիսի 1-ին Երեւանում միջոցառումներ կանցկացվեն երեխաների համար


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ երեխաների համար:

«2800-ամյա Երեւանը՝ փոքրիկների համար» միջոցառումների ժամանակացույցն այսպիսին է.

 

Ազատության հրապարակ

 

11:00-12:00՝ կավճանկարչություն՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ:

 

11:00-16:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր:

 

13:00-17:00՝ «2800-ամյա Երեւանը երեխաների աչքերով». նկարում են Երեւանի արվեստի դպրոցների սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

 

Մանկական զբոսայգի

 

10:00-13:00՝ «Առողջ Երեւան». մայրաքաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների տոնահանդես:

 

Երեւանի կենդանաբանական այգի

 

10:00-15:00՝ տոնական համերգային ծրագիր, խաղեր, մրցույթներ:

 

Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց

 

15:00-16:30՝ «Ամառային սառույց» տոնական ծրագիր:

 

Հաղթանակ զբոսայգի

 

10:00-13:00՝ 25 զվարճախաղերի անվճար սպասարկում:

 

11:00-19:00՝ մանկական երգի եւ պարի փառատոն:

 

19:00-23:00՝ երաժշտական շոու-ծրագիր, հրավառություն:

 

Կարապի լիճ

 

20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին