Քաղաքաշինական բաց հարթակ կստեղծվի - Mediamax.am

10820 դիտում

Քաղաքաշինական բաց հարթակ կստեղծվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն քաղաքաշինական բաց հարթակ է տրամադրելու ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագիտական հանրությանը եւ քաղաքացիներին:

Ըստ Կոմիտեի մամուլի ծառայության, այդ նպատակով շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օրը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ կազմակերպվելու է քննարկում՝ առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ: 

 

Տվյալ շաբաթվա հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչեւ չորեքշաբթի՝ ներկայացնելով թեմաներ, հիմնախնդիրներ, որոնք կարող եք ուղարկել press@minurban.am էլեկտրոնային հասցեին, Կոմիտեի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 011-621-711 հեռախոսահամարով:

 

Քննարկման թեմա կդառնան ներկայացված արդիական ու իրատեսական առաջարկները` ըստ քաղաքաշինական խնդիրների կարեւորության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին