Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները կդադարեցվեն - Mediamax.am

11666 դիտում

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները կդադարեցվեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինության պետական կոմիտեն առաջարկել է դադարեցնել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները:

Կոմիտեն առաջարկում է նաեւ կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

 

Քաղաքաշինության պետական կոմիտեն տեղեկացրել է, որ իրենց են դիմել

մասնագիտական հանրության, հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, մտահոգություն են հայտնել ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ժառանգները:

 

«Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:

 

Նշված աշխատանքները, ՀՀ օրենսդրության համաձայն, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

 

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի քննարկմանը:

 

Խախտվել է նաեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը», - ասված է Քաղաքաշինության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին