Ավետիք Էլոյանը ծանոթացել է Մաթեւոսյանի կենտրոնի շինաշխատանքներին - Mediamax.am

11324 դիտում

Ավետիք Էլոյանը ծանոթացել է Մաթեւոսյանի կենտրոնի շինաշխատանքներին


Ավետիք Էլոյան
Ավետիք Էլոյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ոլորտի պատասխանատուների հետ այցելել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն:

 

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ավետիք Էլոյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, որոնք կատարվել են կոմիտեի պատվիրակմամբ, 2015-2018 թթ. պետական բյուջեների հատկացումների հաշվին:

 

Կենտրոնի համար նախատեսված կապիտալ ներդրումների ընդհանուր չափը կազմել է 474,586.612 հազ. դրամ:

 

 

Կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք ըստ ժամանակացույցի նախատեսվում էր ավարտել 2018թ., ներկայումս շահագործման ընդունող հանձնաժողովի ավարտական ակտի ստորագրման փուլում են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին