Բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության երկրորդ կետը - Mediamax.am

11009 դիտում

Բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության երկրորդ կետը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից բացվել է Երեւանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը:

Հունիսին բացվել էր տեղեկատվական առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից այգու սկզբնամասում:

 

Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման երկու կետերում այցելուներին անվճար կտրամադրվեն Երեւանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երեւան Սիթի Տուր» էքսկուրսիաների ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ ուղեցույցներ՝ կառուցապատման թույլտվությունների եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին