Հուշարձան հռչակվելուց հետո 7 կառույցները քանդվել չեն կարող - Mediamax.am

exclusive
12509 դիտում

Հուշարձան հռչակվելուց հետո 7 կառույցները քանդվել չեն կարող


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Փորձագիտական հանձնաժողովի միաձայն որոշմամբ յոթ կառույց կստանա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ:

Շուտով մշակույթի նախարարությունը կմշակի որոշման նախագիծը եւ կներկայացնի այն ՀՀ կառավարություն, այսօր Մեդիամաքսին ասել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

 

Կառավարության հաստատումից հետո կառույցները կստանան հուշարձանի կարգավիճակ:

 

«Եթե այս 7 կառույցներն ընդգրկվեն Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, ապա, ըստ օրենքի, քանդվել չեն կարող: Իսկ հնարավոր ձեւափոխությունները պետք է համաձայնեցվեն մշակույթի նախարարության հետ»,- Մեդիամաքսին ասել է փոխնախարարը:

 

«Որպեսզի հուշարձան կառույցը պահպանվի, այն պետք է շահագործվի: Տասնյակ տարիներ առաջ, երբ կառուցվել են այդ շենքերը, ճարտարապետական եւ քաղաքաշինական պահանջներն այլ են եղել: Որոշ շենքերի դեպքում փոխվել է կամ կփոխվի ֆունկցիոնալ նշանակությունը եւ դրան  համապատասխան կփոխվի ճարտարապետությունը՝ պահպանելով հուշարձան կառույցների ճարտարապետական արժեքները», - ասել է Տիգրան Գալստյանը:

 

Հուշարձանի կարգավիճակ կստանան հետեւյալ 7 կառույցները.

 

1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը:

 

2. Ռոսիա (Այրարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով):

 

3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը:

 

4. Հրազդան մարզադաշտը:

 

5. Երեւանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով):

 

6. Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը:

 

Երեւանի Կասկադը` կենդանի պատմություն

7. Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին