Երեւանի ավագանու արտահերթ նիստը չի կայացել - Mediamax.am

12061 դիտում

Երեւանի ավագանու արտահերթ նիստը չի կայացել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն էր, չի կայացել:

Նիստին չի մասնակցել ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին եւ քվորում չի ապահովվել: 

 

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր: 

 

«Հանրապետական» եւ «Ելք» խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել: «Ելք»-ը նաեւ հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին:  

 

 

Երեւանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից, երբ այն զբաղեցնող Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացրեց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին