«Սանիթեք»-ը կարգավորում է աղբահանության գրաֆիկի խափանումները - Mediamax.am

11053 դիտում

«Սանիթեք»-ը կարգավորում է աղբահանության գրաֆիկի խափանումները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երեւան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։

Ընկերությունը հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

 

«Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաեւ աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին