Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծեր փոխվել են - Mediamax.am

6512 դիտում

Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծեր փոխվել են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ միկրոավտոբուսային 62 երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է սպասարկումից:

Նշված երթուղուց օգտվողների՝ Թբիլիսյան խճուղու եւ Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով համար 21 միկրոավտոբուսի երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչեւ Քանաքեռի 13-րդ փողոց՝ համար 62 երթուղու վերջնակետ:

 

Միկրոավտոբուսային 62 երթուղուց օգտվող մյուս ուղեւորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին