Էրեբունի-Երեւանի միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 20-21-ին - Mediamax.am

7235 դիտում

Էրեբունի-Երեւանի միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 20-21-ին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 20-ին եւ 21-ին՝ սեպտեմբերի 29-30-ի փոխարեն։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է հոկտեմբերին Երեւանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմամբ։

 

«Խնդիրը հետեւյալն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-12-ը, որից հետո պետք է տեղի ունենային Երեւանին նվիրված տոնակատարությունները, եւ հաշվի առնելով միջոցառումների մեծ ցանկը եւ այն, որ դրա կազմակերպիչներից մեկը հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ այն, որ դրան նախորդում են Երեւանի ավագանու ընտրությունները, ապա այդ միջոցառումների պատշաճ կազմակերպման համար առաջարկվում է կատարել այս փոփոխությունը»,- կառավարության այսօրվա նիստին ասել է Սուրեն Պապիկյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին