Հայկ Մարությանը երեք վարչական շրջանի ղեկավար է նշանակել - Mediamax.am

1714 դիտում

Հայկ Մարությանը երեք վարչական շրջանի ղեկավար է նշանակել


Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մի շարք նշանակումներ է կատարել:

Քաղաքապետի որոշմամբ՝ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

 

Նա այս պաշտոնը կարճ ժամանակահատվածով զբաղեցրել է նաեւ 1996-1997 թթ.:

 

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը: Էրեբունի վարչական շրջանի նոր ղեկավարն է Արման Աբրահամյանը, իսկ Նուբարաշենը կղեկավարի Թելման Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին