Վերակառուցումից հետո Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում կլինեն առեւտրային տարածքներ - Mediamax.am

exclusive
8506 դիտում

Վերակառուցումից հետո Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում կլինեն առեւտրային տարածքներ


Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի օր է, ինչ մեկնարկել են Հյուսիսային պողոտայի վերակառուցման աշխատանքները: Պողոտայի վերակառուցման նախագծի  գլխավոր ճարտարապետը  Նարեկ Սարգսյանն է, գլխավոր ճարտարագետը` Աշոտ Ալեքսանյանը: Մեդիամաքսի-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Ալեքսանյանը պատմել է, որ վերակառուցման նպատակն է պողոտային հաղորդել նոր ֆունկցիոնալ գործառույթներ եւ արտաքին տեսք:

 

«Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործում է  երկհարկանի ավտոկանգառ:  Ուսումնասիրություններից հետո մենք պարզեցինք, որ կարելի է փոխել երկրորդ հարկի ավտոկանգառի բովանդակությունը` դրան տալ հասարակական օգտագործման բնույթ: Նախագծով նախատեսված է այդ հարկում կառուցել հետիոտնային անցում, որի աջ եւ ձախ կողմերում տեղադրված կլինեն առեւտրային տարածքներ»,- ասել է նախագծի ճարտարագետը:

 

Նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտայի ամենասկզբում` Թումանյան փողոցի հարեւանությամբ, կառուցվելու է շարժասանդուղք, որով հետիոտները մուտք կգործեն ստորգետնյա տարածք:  Մյուս շարժասանդուղքը կլինի Աբովյան փողոցի մոտ: Հետիոտնը կկարողանա օգտվել նաեւ պողոտայի երկայնքով տեղադրված մյուս մուտքերից, որոնք, ընդհանուր առմամբ, լինելու են հինգը:   

 

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Սա թույլ կտա մարդկանց անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում ամբողջ պողոտան հատել ստորգետնյա փողոցով` միաժամանակ հնարավորություն ունենալով գնումներ կատարել: Ներսում կլինի հարմարավետ, լուսավոր եւ օդափոխվող տարածք: Այն տարբերվելու է մինչեւ այժմ Երեւանում գոյություն ունեցող հետիոտն անցումներից»,- նշել է Աշոտ Ալեքսանյանը:

 

Պողոտայի ողջ երկայնքով իրականացվելու են նաեւ վերգետնյա մակերեսի երեսպատման աշխատանքներ:

 

«Փոխվելու են հատակի սալիկները, քանի որ պողոտայի կառուցման ժամանակ սեղմ ժամկետներում այն հանձնելու խնդիր կար, եւ երեսպատման աշխատանքներում որոշակի թերացումներ էին թույլ տրվել»,- ասել է ճարտարագետը:

 

Ըստ Աշոտ Ալեքսանյանի, վերակառուցումից հետո կկարգավորվի նաեւ մեքենաների երթեւեկությունը Տերյան-Լալայանց փողոցների հատման կետում տեղակայված փոքր հրապարակում:

 

Բացի այդ, պողոտայի տարածքում կտեղադրվեն նոր փայտյա նստարաններ, կավելացվեն կանաչ տարածքները, կլինի նոր լուսավորություն:

 

Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Աշոտ Ալեքսանյանը հավաստիացրել է, որ պողոտայի վերակառուցման նախագիծը ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության եւ քննարկման, հաստատվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում: Ճարտարագետի տեղեկություններով, պողոտայի վերակառուցման համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվել:

 

Շինարարությունը իրականացնում է «Հանքաշար» ՍՊԸ-ն: Պողոտան չի փակվելու հետիոտների համար, քանի որ շինարարությունը իրականացվելու է հատվածներով:

 

Շինարարության ավարտը նախատեսված է 2014թ. աշնանը:

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին