Շահագործման է հանձնվել Երեւանի Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը - Mediamax.am

3752 դիտում

Շահագործման է հանձնվել Երեւանի Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

Շահագործման է հանձնվել Երեւանի Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը
Շահագործման է հանձնվել Երեւանի Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: Այսօր շահագործման է հանձնվել Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհը։

Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը, ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝  1.5մ։

Կառուցվել են նաեւ նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ, իսկ վերակառուցված կամրջի երկարությունը 66մ է, երթեւեկելի մասի լայնությունը՝ 7.5մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են:

Նորակառույց ճանապարհային հանգույցի շնորհիվ նախատեսվում է, որ  կբեռնաթափվի Դավիթ Անհաղթի, Պարույր Սեւակի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկի, Ռուբինյանց եւ Ուլնեցի փողոցների երթեւեկությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին