MEDIAMAX
COMING SOON
ԵԱՀԿ Գործող նախագահ Էյմոն Գիլմորի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
Վերելքի ուղին
 

2010թ.

Մարտ

• Մեդիամաքսը գործարկեց www.Adver.am նախագիծը, որը հանդիսանում է միասնական հարթակ ընկերության ինտերնետային հարթակներում գովազդի վաճառքի համար:

• Իրագործվեց Մեդիամաքսի եւ «Շանթ» հեռուստաընկերության համատեղ նախագիծը` «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր»:

Օգոստոս

• «Շանթ» հեռուստաընկերության եթերում կայացավ Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի մասին պատմող Մեդիամաքսի “Pictures of home” վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Հոկտեմբեր

• Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Լոնդոնում ներկա գտնվեց բրիտանական ռոքի աստղերի կողմից նոր երգի ձայնագրությանը` Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից իրականացվող Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում: Out of My Mind երգի ձայնագրությանը մասնակցեցին Իէն Գիլանը,
(Deep Purple), Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջոն Լորդը (նախկինում`Deep Purple):

• Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Լոնդոնում ներկա գտնվեց Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ՀՀ «Պատվո շքանշանով» պարգեւատրելու արարողությանը: Շքանշանը Բրայան Մեյին շնորհվել էր 2009թ-ին, Մեդիամաքսի կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

2009թ.

Փետրվար

• Մեդիամաքսը գործարկում է ՀՀ արժեթղթերի շուկային նվիրված Сapitalmarket.am ինտերնետային նախագիծը:

Մարտ

• Մեդիամաքսը գործարկում է Հայաստանում հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտին նվիրված Itel.am կայքէջը:

Ապրիլ

• Մեդիամաքսը համագործացկության մասին հուշագիր է ստորագրում “Այբ” կրթական հիմնադրամի հետ:

• Մեդիամաքսը անց է կացնում “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթ:

• Մեդիամաքսը համագործացկության մասին հուշագիր է ստորագրում ռուսաստանյան “Պրոգնոզ” ՏՏ ընկերության հետ:

Մայիս

• Մեդիամաքսը նշում է իր 10-ամյակը:

Օգոստոս

• Մեդիամաքսի թիմը բարձրացավ Արարատ լեռը:

Հոկտեմբեր

• Մեդիամաքսը իրականացրեց “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը` Հայաստան հրավիրելով ռոք-երաժշտության կենդանի լեգենդներ Իէն Գիլանին եւ Թոնի Այոմիին:

• Մեդիամաքսը գործարկեց Bravo.am ժամանցային պորտալը:

Նոյեմբեր

• Մեդիամաքս գործակալության թիմը հաղթող ճանաչվեց մինի-ֆուտբոլի առաջնությունում, որին մասնակցում է ՀՀ ԶԼՄ-ների թիմեր:

Դեկտեմբեր

• Մեդիամաքսը հայտարարեց 2010թ. մարտին Երեւանում կայանալիք Իէն Գիլանի երկու համերգների մասին:

2008թ.

Մարտ

• Մեդիամաքսը հայտարարում է SMS հաղորդագրությունների միջոցով ֆուտբոլի եվրոպական առաջնությունների արդյունքների մասին տեղեկանալու ծառայությունն առեւտրային շահագործման հանձնելու մասին:

Դեկտեմբեր

• Մեդիամաքսը գործարկում է Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային կայքի նորացված տարբերակը:

2007թ.

Ապրիլ

• Մեդիամաքսը գործարկում է www.elections2007.am հատուկ ինտերնետային նախագիծը, որի այցելուները նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների եւ դրանց հաջորդող օրերին օպերատիվ տեղեկատվություն են ստանում կարեւոր իրադարձությունների մասին: Ինտերնետային նախագիծն ազատ ռեժիմով ներկայացնում էր գործակալության` խորհրդարանական ընտրություններին վերաբերող բոլոր նորությունները հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

Հունիս

• Մեդիամաքս գործակալությունը հայտարարում է բջջային քոնթենթի շուկա մուտք գործելու մասին:

Հուլիս

• ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորում է Մեդիամաքս գործակալությանը Banks.am ինտերնետային նախագծի առաջին տարեդարձի կապակցությամբ: “Կարծում եմ, որ այս տարին ծառայեց պորտալի կայացմանը, եւ այն դարձավ աղբյուր, որի շնորհիվ հասարակությունը տեղեկատվություն է ստանում ֆինանսավարկային կազմակերպությունների ծառայությունների մասին, իսկ ոլորտի մասնագետները քննարկում են բանկային համակարգի արդիական խնդիրները: Շնորհավորում եմ եւ ցանկանում, որպեսզի պորտալը կատարի հայ հասարակության ֆինանսական տեղեկացվածության մակարդակի բարձրացման իր առաքելությունը”,- հայտարարում է Տիգրան Սարգսյանը:

• Մեդիամաքս գործակալությունը եւ Հայաստանի ֆոնդային բորսան /ՀՖԲ/ ներկայացնում են “Բորսային գնանշումները բջջային հեռախոսում” համատեղ նախագիծը: Նախագիծն աջակցություն է ստանում ՀՀ Կենտրոնական բանկի եւ ՀՖԲ-ի նոր սեփականատիրոջ` շվեդական OMX բորսայական օպերատորի կողմից:

Հոկտեմբեր

• “Հայաստանի էլեկտրական ցանցեր” /ՀԷՑ/ ընկերությունը Մեդիամաքս գործակալությանը պարգեւատրում է “ՀԷՑ” ՓԲԸ գործունեության հետեւողական լուսաբանման” համար:

Նոյեմբեր

• Մեդիամաքս գործակալությունը հայտարարում է է www.elections2008.am հատուկ ինտերնետային նախագծի գործարկման մասին` Հայաստանում նախագահական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը լուսաբանելու նպատակով: Նախագիծն ազատ ռեժիմով ներկայացնում է գործակալության` 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններին վերաբերող բոլոր նորությունները հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

• Մեդիամաքս գործակալության թիմը հաղթող է ճանաչվում մինի-ֆուտբոլի առաջնությունում, որին մասնակցում է ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ձեւավորված 7 թիմ:

2006թ.

Մարտ

• Մեդիամաքս գործակալությունն առաջին լրատվամիջոցն էր, որին հարցազրույց տվեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության նոր հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Հունիս

• ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պատվերով Մեդիամաքս գործակալությունն ուղեցույց է հրատարակում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ եւ Համաշխարհային բանկի /ՀԲ/ Ներկայացուցչական հանդիպման մասնակիցների համար, որը տեղի է ունենում Երեւանում 2006թ. հունիսի 17-18-ը:

Հուլիս

• Մեդիամաքս գործակալությունը գործարկում է նոր ինտերնետային նախագիծ` Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային պորտալը: Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել ինտերակտիվ տիրույթ` բուռն աճի փուլ մտած ՀՀ ֆինանսական ծառայությունների շուկայի մասին տեղեկատվության տրամադրման համար:

Օգոստոս

• Մեդիամաքս գործակալությունը “Առավոտ” օրաթերթում սկսում է հրատարակել “Բանավեճ Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ” ներդիրը:

Սեպտեմբեր

• ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրում Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանին “Մովսես Խորենացի” մեդալով պարգեւատրելու մասին:

• Banks.am (Ֆինանսական Հայաստան) ինտերնետային կայքը ստանում է е-content-2006 էլեկտրոնային բովանդակության համահայկական երկրորդ մրցույթի Գլխավոր մրցանակը:

2005թ.

Հուլիս

• Երեւանում տեղի է ունենում “Մեդիամաքս” գործակալության ՙՈվ ով է Հայաստանում-2005՚ գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են Հայաստանի 180 ազդեցիկ մարդկանց` հասարակական-քաղաքական գործիչների, գործարարների, ԶԼՄ ներկայացուցիչների կենսագրությունները:

Նոյեմբեր

• Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, ով հրավեր է ստանում դառնալու ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (www.gmfus.org) կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ` Ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանի համար քաղաքական խորհրդատվությունների քննարկման նպատակով:

Դեկտեմբեր


• Մեդիամաքս գործակալության հիմնադիրները ստեղծում են “Տրանսատլանտյան Նախաձեռնություններրի Հայկական Կենտրոն” ՀԿ-ն, որի հիմնական նպատակն է եվրաատլանտյան հանրության հետ Հայաստանի մերձեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը:

2004թ.

Մարտ

• Երեւան քաղաքի կենտրոնում` Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղակայված շենքի առաջամասում տեղակայվում է Հայաստանում առաջին “Վազող լրահոսը”` Մեդիամաքսի լուրերով, որը մայրաքաղաքի բնակիչներին օն-լայն ռեժիմով տեղեկացնում է կարեւորագուն իրադարձությունների մասին:

2003թ.

Մարտ

• Մեդիամաքսը տեղափոխվում է Երեւանի կենտրոնում տեղակայված նոր գրասենյակ:

Օգոստոս

• Հայաստանի զարգացման գործակալության /ՀԶԳ/ հետ համագործակցության պայմանագիր է կնքվում, որի համաձայն Մեդիամաքսը պատրաստում է ՀԶԳ “Ֆորում” ամսագիրը:

Սեպտեմբեր

• Սկսում է լույս տեսնել “Հարավային Կովկաս. պաշտպանություն, անվտանգություն եւ հակամարտությունների կարգավորում” տեղեկագիրը:

Նոյեմբեր

• Գործարկվում է Auto.am ինտերնետային նախագիծը:

Դեկտեմբեր

• Մեդիամաքսը հաղթում է Հայաստանում “Եվրոպական Հանձնաժողովի լրատուն” հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակելու համար հայտարարված մրցույթում:

• Մեդիամաքս գործակալության թիմը հաղթող է ճանաչվում հայաստանյան ԶԼՄ-ների թիմերի միջեւ մինի-ֆուտբոլի առաջնությունում: Մրցույթին մասնակցում է 14 թիմ:

2002թ.

Ապրիլ

• Ստորագրվում է պայմանագիր թուրքական “Անադոլու” լրատվական գործակալության հետ: Մինչ օրս էլ Մեդիամաքսը հայաստանյան միակ գործակալությունն է, որը պաշտոնապես տեղեկատվություն է տրամադրում թուրքական ԶԼՄ-ներին:

Դեկտեմբեր

• Գործակալությունը դառնում է Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ:

2001թ.

Սեպտեմբեր

• Սկսում է գործել գործակալության կայքէջը` www.mediamax.am:

Դեկտեմբեր

• IREX/ProMedia Armenia-ի մրցույթի “Լավագույն վերլուծական հոդված” անվանակարգում գործակալությունը արժանանում է 2-րդ մրցանակի:

2000թ.

Մարտ

• Ստորագրվում է համագործակցության համաձայնագիր ռուսաստանյան “Վրեմյա Նովոստեյ” խոշոր թերթի հետ:

Մայիս

• Ռուսաստանյան “Իզվեստիյա” թերթը սկսում է կանոնավոր կերպով օգտագործել Մեդիամաքսի նյութերը:

• Մեդիամաքսի բաժանորդն է դառնում ВВС Մոնիտորինգի ծառայությունը: Ինչպես նշել է ВВС Մոնիտորինգի ծառայության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աննե Թոմսոնը, “մենք հատկապես գնահատեցինք այն արագությունը, որով Մեդիամաքսը տեղեկացնում էր Հայաստանում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների մասին”:

• Մեդիամաքսի բաժանորդն է դառնում Եվրոպայի Խորհրդի մամլո գրասենյակը:

Սեպտեմբեր

• Մեդիամաքսը սկսում է մատուցել նոր ծառայություն` ամենշաբաթյա վերլուծական տեսություն, որը շուտով սկսում է մեծ համբավ վայելել օտարերկրյա դեսպանությունների եւ դիվանագիտական առաքելությունների շրջանում:

• Իրանի դեսպանությունը դառնում է Մեդիամաքսի ծառայություններին բաժանորդագրված օտարերկրյա առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը:

1999թ.

Մարտ

• Գործակալության 6 հոգանոց թիմը սկսում է նախապատրաստական աշխատանքները` գործարկում է տեխնիկան, կապեր է հաստատում:

Մայիս

• Լուրերի առաջին թողարկումը ռուսերեն լեզվով:

Հունիս

• Լուրերի առաջին թողարկումը հայերեն եւ անգլերեն լեզուներով:

• “Ռոսիյսկայա գազետա”-ն հրապարակում է Մեդիամաքսի նյութը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Դա Մեդիամաքսի առաջին նյութն էր` հրապարակված արտասահմանում:

• Մեդիամաքսը ձեռք է բերում առաջին բաժանորդին` հայ-ամերիկյան “Հայտեքս” ձեռնարկությանը:

• Երեւանյան “Առավոտ” թերթում հրապարակվում է Մեդիամաքսի հարցազրույցը ամերիկյան քաղաքագետ եւ վերլուծաբան Փոլ Գոբլի հետ, որը սկիզբ է դնում օտարերկրյա քաղաքական գործիչների ու փորձագետների հետ գործակալության բացառիկ հարցազրույցների շարքին:

Հուլիս

• Երեւանում հրապարակվում է չեչեն գրոհայինների գլխավոր գաղափարախոս Մովլադի Ուդուգովի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին: Հարցազրույցի արձագանքները տեղ են գտնում հայաստանյան, ռուսաստանյան, ադրբեջանական եւ արտասահմանյան բազմաթիվ ԶԼՄ-ներում:

• Հրապարակվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին:

Սեպտեմբեր

• Գործընկերային հարաբերություններ են հաստատվում վրացական ՙՓրայմ Նյուս՚ եւ ադրբեջանական “Caspian” ու “Բիլիկ Դունյասի” գործակալությունների հետ:

Հոկտեմբեր

• Մեդիամաքսի բաժանորդ է դառնում Հայաստանի Ազգային հեռուստատեսությունը:

• Գործակալությունը լուսաբանում է Հայաստանի Ազգային Ժողովում կատարված ահաբեկչական գործողությունը: Մեդիամաքսի տնօրենն ուղիղ եթերում հարցազրույց է տալիս ռուսաստանյան խոշորագույն ОРТ հեռուստաընկերության “Այստեղ եւ հիմա” ծրագրին:

• Սկսվում է Մեդիամաքսի համագործակցությունը “Ազատություն” ռադիոկայանի ռուսական ծառայության հետ:

1998թ.

Օգոստոս

• Գրանցվում է “Մեդիա Մաքս” ՓԲԸ-ն:

Դեկտեմբեր

• Գրանցվում է “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը:

Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
22 Փետրվար 2012
Նախկին Միսս Ուէլս տիտղոսակիր Սոֆիա Կահիլը գլխարկներ է ցուցադրում Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում: Նախկին Միսս Ուէլս տիտղոսակիր Սոֆիա Կահիլը գլխարկներ է ցուցադրում Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում:
Մաշտոցի այգում շարունակվել է բողոքի ակցիան: Մաշտոցի այգում շարունակվել է բողոքի ակցիան:
Դերասանուհիներ Մեդլին Սթուվը եւ Էմբեր Վալետան ժամանել է Բեվերլի Հիլզ` հագուստի դիզայներների մրցանակաբաշխությանը: Դերասանուհիներ Մեդլին Սթուվը եւ Էմբեր Վալետան ժամանել է Բեվերլի Հիլզ` հագուստի դիզայներների մրցանակաբաշխությանը:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012