Նախագծի գաղափարը պատկանում էր Մեդիամաքս-ին, որը հանդես եկավ որպես Hay Superstar-ի հատուկ թողարկման համապրոդյուսեր: Ուղիղ եթերում հեռարձակվող շոուի ընթացքում Hay Superstar-ի 4-րդ մրցաշրջանի լավագույն մասնակիցները կատարում էին Deep Purple-ի հիթերը, իսկ Իէն Գիլանը մեկնաբանում էր նրանց ելույթները: Ավելին, Իէն Գիլանը շոուի մասնակիցների հետ միասին կատարեց Smoke on the Water երգը: Hay Superstar-ի հատուկ թողարկման ընթացքում Իէն Գիլանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին: Մեդիամաքս-ի եւ “Շանթի” համատեղ նախագիծը մեծ հաջողություն ունեցավ հեռուստադիտողների մոտ: Telemediacontrol ընկերության տվյալներով, “Իէն Գիլանը Hay Supestar-ի հատուկ հյուր” կիրակնօրյա շոուի վարկանիշը (rating) կազմեց 10,41 %, իսկ չափաբաժինը (share)` 29,23 %: Այդպիսով, Մեդիամաքս-ի եւ “Շանթի” համատեղ շոուն 2010թ. մարտի 27-28-ի հանգստյան օրերի ամենավարկանիշային երաժշտական հեռուստատեսային հաղորդումը: | Յասին Սալեհ. «Սիրիայի հայերին ոչինչ չի սպառնում» Տիգրան Սարգսյան. «Արդարության ապահովումը լրջագույն խնդիր է» «Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է» Հասմիկ Պողոսյան. “Միշտ ցանկացել եմ մշակութային լրագրող դառնալ” Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով» Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորմացիա, հեղափոխություն, կամ էլ ինկվիզիցիա» Օրը լուսանկարներում 22 Փետրվար 2012 |