Բեռնել տառատեսակը (Arial AMU)
eng  rus
 
Իէն Գիլլանի համերգները Երեւանում
Հատուկ նախագծեր

Իէն Գիլանի համերգները Երեւանում

Մեդիամաքսը հանդես եկավ որպես Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացած երկու համերգների կազմակերպիչը: Համերգները անցկացվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` “Արամ Խաչատրյան” համերգասրահում:

Համերգների գլխավոր հովանավորն էր “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն ու ավիփոխադրողը` bmi ընկերությունը:

Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի ունեցան “ՙՌոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթը $45 000 չափով ուղղվեց տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

 
Նորությունների վերնագրեր

02.09.10
Moody’s-ը անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկի» վարկանիշերը

02.09.10
30 ընկերություն մասնակցության հայտ է ներկայացրել Digitec 2010 ցուցահանդեսին

02.09.10
Գյուղմթերքների գնաճն անսպասելի չէր, կարծում է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը

02.09.10
Orange-ը համակարգչային կենտրոն է բացել Շենիկ գյուղում

02.09.10
Ալեքսանդր Սիվոլապովը նշանակվել է «ԱրմենՏել»-ի վաճառքի նոր տնօրեն

 
 
 
Հարցազրույցներ

 
 

Գլխավոր էջ