Հարցվողների 54%-ը կարծում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ներն ավելի օբյեկտիվ են ու վստահելի - Mediamax.am

3301 դիտում

Հարցվողների 54%-ը կարծում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ներն ավելի օբյեկտիվ են ու վստահելի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների համաձայն, Հայաստանում հարցվածների 54%-ի կարծիքով էլեկտրոնային լրատվամիջոցներն ավելի օբյեկտիվ են ու վստահելի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՌԿԿ-Հայաստան ծրագրի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասել է, որ “ի դեմս էլեկտրոնային լրատվամիջոցների`ավանդական լրատվամիջոցներն ունեն լուրջ մրցակից”:

 

Նրա խոսքերով, համացանցից օգտվող հարցվածների մեծ մասի կարծիքով, առցանց հրապարակումներն ու սոցիալական ցանցային կայքերը ավելի անկախ են եւ քիչ են ենթարկվում կառավարության եւ գործարար ոլորտի վերահսկողությանը:

 

Հետազոտության տվյալների համաձայն` հարցման մասնակիցները օրեկան հեռուստացույց են դիտում միջինը 4 ժամ, իսկ համացանցից օգտվում են մոտ 3 ժամ:

 

Համացանցից օգտվողների 65%-ն այցելում է սոցիալական կայքեր, իսկ առցանց նորություններին հետեւում է օգտվողների 36%-ը:

 

Հարցումն իրականացվել է 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի քաղաքային եւ գյուղական բնակավայրերի 1400 տնային տնտեսություններում:

Մեր ընտրանին